22:03 7 փետրվարի, 2020Վանաձորի «Լոռին» պայմանագիր է կնքել պորտուգալացի դարպասապահ Միքայել Մեիրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
26-ամյա Մեիրան պորտուգալական «Սպորտինգի» սան է։ «Բոավիշտայի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի Պրեմիեր լիգայի 4 հանդիպման։
Մեիրան «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է Պորտուգալիայի 1-ին դիվիզիոնի 42 հանդիպման։ Խաղացել է նաեւ մոլդովական «Զիմբրու» թիմում, իսկ վերջին ակումբը եղել է ռումինական «Գլորիա Բուզաուն»։
Մեիրայի պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.