16:35 5 սեպտեմբերի, 2012Թաիլանդում ավարտին է մոտենում հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Երկրորդ օրը Հայաստանը մեդալ չնվաճեց։
84 կգ քաշային կարգում Վարոս Պետրոսյանը 2։0, 7։0 հաշվով պարտության մատնեց հնդիկ Ռահուլ Ռահուլին եւ դուրս եկավ երկրորդ շրջան։ 1/8 եզրափակիչում համ ըմբիշը 0։1, 0։2 հաշվով պարտվեց ռումինացի Դորին Կոնստանտին Պիրվանին եւ դուրս մնաց հետագա պայքարից։
55 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը մեկնարկում 1։0, 5։1 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Հարութ Սարգսյանին։ Երկրորդ գոտեմարտում Ղարիբյանը մրցեց մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ եւ պարտվեց 1։0, 0։2, 0։2 հաշվով։
66 կգ քաշային Հայկ Արշակյանն առաջին գոտեմարում 0։1, 4։8 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մագոմեդ Չուխալովին։ Ռուսաստանցին հասավ եզրափակիչ, Արշակյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտվեց հենց առաջին սփոփիչ գոտեմարում՝ 0։1, 0։5 հաշվով հոնդուրասցի Մեխյա Սամբուլային։
Հիշեցնենք, որ 74 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Կարապետ Չալյանը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.