«Ուրարտուն» հաղթեց՝ 3։0

16:09   5 փետրվարի, 2020

Երեւանի «Ուրարտուն» ստուգողական հանդիպում անցկացրեց Առաջին խումբը ներկայացնող «Վանի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Արտակ Դաշյանը, Յուրիցա Գրգեցը եւ Արսեն Սադոյանը։

Բարձրագույն խմբի 15 տուրում «Ուրարտուն» վաստակել է 17 միավոր եւ 8-րդն է։

Առաջին խմբի 17 տուրից հետո «Վանը» 41 միավորով երրորդ տեղում է եւ առաջատար «Վեստ Արմենիայից» հետ է 5 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։