International Fajr Cup. Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալ է նվաճել, Ռուբեն Ալեքսանյանը չի մասնակցել

20:03   4 փետրվարի, 2020

Աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալ է նվաճել Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված օլիմպիական վարկանիշային մրցաշարում +109 կգ քաշայինների պայքարում: Այս նույն քաշում Հայաստանի երկրորդ մասնակից Ռուբեն Ալեքսանյանը վատառողջ լինելու պատճառով մրցահարթակ դուրս չի եկել: Այս մասին NEWS.am Sport-ին Իրանից հայտնեց ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

+109 կգ քաշայինների պայքարում աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալ է նվաճել երկամարտի 410 կգ արդյունքով: Պոկում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 180 կգ, հրել՝ 230 կգ:

Այս քաշում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը մրցահարթակ դուրս չի եկել վատառողջ լինելու պատճառով:

Հայաստանի հավաքականի կազմում փետրվարի 3-ին International Fajr Cup-ում արծաթե մեդալ էր նվաճել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգում, 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 81 կգ քաշայինների պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալ էր նվաճել:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։