«Նապոլիի» երկրորդ անընդմեջ հաղթանակը (տեսանյութ)

01:45   4 փետրվարի, 2020

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Նապոլին» արտագնա խաղում ուժերը չափեց «Սամպդորիայի» հետ: Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 4:2 հաշվով:

Երրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը: 16-րդ րոպեին Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող կիսապաշտպան Էլիֆ Էլմասը կրկնապատկեց «Նապոլիի» առավելությունը: 26-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Սամպդորիայի» իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան, իսկ 73-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը հավասարեցրեց իտալացի հարձակվող Մանոլո Գաբյադինին: 83-րդ րոպեին «Նապոլիի» գերմանացի կիսապաշտպան Դիեգո Դեմեն խփեց իր թիմի երրորդ գոլը, իսկ բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը հանդիպման ավելացված ժամանակի 8-րդ րոպեին ամրագրեց վերջնական հաշիվը՝ 4:2:

Ա Սերիայի 22-րդ տուրից հետո «Նապոլին» 30 միավորով մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում է: «Սամպդորիան» 20 միավորով 16-րդն է:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իտալիայի առաջնություբ, 22-րդ տուր

«Սամպդորիա» - «Նապոլի»՝ 2:4

Ֆաբիո Կվալյարելա, 26, Մանոլո Գաբյադինի, 73 (11մ.) - Արկադիուշ Միլիկ, 16, Էլիֆ Էլմաս, 16, Դիեգո Դեմե, 83, Դրիս Մերտենս, 90+8



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։