International Fajr Cup. Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել

19:53   3 փետրվարի, 2020

Իրանի Ռաշտ քաղաքում փետրվարի 2-ից մեկնարկած ծանրամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականից առաջինը մրցահարթակ է դուրս եկել Անդրանիկ Կարապետյանը:

Ծանրամարտի 2016թ. Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը International Fajr Cup օլիմպիական վարկանիշային մրցաշարում փոքր ոսկե մեդալ է նվաճել 81 կգ քաշայինների պոկում վարժությունում:

Պոկում վարժությունում Եվրոպայի չեմպիոնը բարձրացրել է 160 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ։ Հրում վարժությունում բարձրացրել է 185 կգ՝ երկամարտի 345 կգ արդյունքով զբաղեցրելով 4-րդ տեղը։

Հիեցնենք, որ Անդրանիկ Կաապետյանը ձախողել էր օլիմպիական վարկանիշներ տվող նախորդ 3 մրցաշարերը՝ 2019 թվականի Եվրոպայի, աշխարհի առաջնությունները եւ Qatar International Cup օլիմպիական վարկանիշային մրցաշարը Փաշիկ Ալավերդյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Կարապետյանն այլեւս չի պայքարի վարկանիշային միավորների համար: Մրցաշարի մեկնարկից օրեր առաջ միայն հայտնի դարձավ, որ Եվրոպայի չեմպիոնը նույնպես ընդգրկված է Իրանի մրցաշարի կազմում:

Փետրվարի 3-ին 96 կգ քաշայինների պայքարում պայքարի մեջ կմտնի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած հավաքականի կազմում վարկանիշային մրցաշարում կմասնակցեն նաեւ աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը եւ աշխարհի, Եվրոպայի բրոզե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանը: Երկու ծանրորդներն էլ կպայքարեն գերծանր (+109) կգ քաշային կարգում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։