01:53 3 փետրվարի, 2020Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց «Լեւանտեին»։ Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Առաջին խաղակեսում, երկու րոպեում դուբլի հեղինակ դարձավ 17-ամյա կիսապաշտպան Անսու Ֆատին։ Երկու գոլային փոխանցումն էլ կատարեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։
Հյուրերը հաշվի տարբերությունը կրճատեցին ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռուբեն Ռոչինան։
«Բարսելոնան» 46 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ռեալից» հետ է 3 միավոր։ «Լեւանտեն» 13-րդն է՝ 26 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 22-րդ տուր
«Բարսելոնա» - «Լեւանտե»՝ 2։1 (տեսանյութ)
Անսու Ֆատի, 30, 31 - Ռուբեն Ռոչինա, 90+2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.