22:25 2 փետրվարի, 2020Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում մրցեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։
«Տոտենհեմի» կազմում երկրորդ խաղակեսում աչքի ընկան նորամուտը նշած հոլանդացի հարձակվող Սթիվեն Բերգվեյնն ու հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։
40-րդ րոպեին հաշիվը կարող էր բացել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը, սակայն Գերմանիան ներկայացնող ֆուտբոլիստը չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։
Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 60-րդ րոպեից հանդես եկավ 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն։
«Մանչեսթեր Սիթին» 51 միավորով մնաց երկրորդ տեղում եւ արդեն 22 միավոր հետ է առաջատար «Լիվերպուլից»։ «Տոտենհեմը» 37 միավորով բարձրացավ 5-րդ տեղ՝ շրջանցելով «Շեֆիլդ Յունայթեդին», «Մանչեսթեր Յունայթեդին» եւ «Վուլվերհեմփթոնին»։
Անգլիայի առաջնություն, 25-րդ տուր
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2։0 (տեսանյութ)
Սթիվեն Բերգվեյն, 63, Սոն Հին Մին, 71
Չիրացրած 11մ՝ Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»), 40
Հեռացում՝ Ալեքսանդր Զինչենկո («Մանչեսթեր Սիթի»), 60, երկրորդ դեղին քարտ
THAT celebration! #THFC #COYS pic.twitter.com/61FGs5qDXq
— Tottenham Hotspur (@SpursOfficial) February 2, 2020
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.