ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը պահպանել է տեղը

16:10   1 փետրվարի, 2020

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 6-րդ տեղում է։

Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։ Առաջին հնգյակում են նաև ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, չինացի Դին Լիրենը, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Յան Նեպոմնյաշչին։

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի լավագույն 100 շախմատիստների թվում առաջին անգամ ընդգրկվել է նաև Կարեն Գրիգորյանը (91-րդ տեղ): Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուր շախմատիստների մեջ են նաև Գաբրիել Սարգսյանը (44) և Հրանտ Մելքումյանը (77)։

Կանանց դասակարգման աղյուսակի լավագույն 100 շախմատիստների թվում ընդգրկվել են Էլինա Դանիելյանը (63-րդ տեղ), Լիլիթ Մկրտչյանը (64-րդ տեղ) և Աննա Սարգսյանը (88-րդ տեղ):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։