10:10 1 փետրվարի, 2020Կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը հունվարի 31-ին Երեւանի «Ալաշկերտից» տեղափոխվեց Օդեսայի «Չեռնոմորեց»։
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 23-ամյա ֆուտբոլիստը պատմել է «Ալաշկերտից» հեռանալու, ուկրաինական ակումբ տեղափոխվելու, նաեւ Հայաստանի հավաքականից հրավեր ստանալու մեծ ցանկության մասին։
«Չեռնոմորեցն» ու Մարկեւիչի որդին
«Ընտրեցի «Չեռնոմորեցը», քանի որ առաջին հերթին հավանում եմ թիմի գլխավոր մարզիչի փիլիսոփայությունը։ Օդեսայի թիմը գլխավորում է Օստապ Մարկեւիչը, որը «Դնեպրը» Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս բերած, նաեւ Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Միրոն Մարկեւիչի որդին է։
Օստապ Մարկեւիչը մարզիչի կարգավիճակում մի քանի տարի անցկացրել է իսպանական «Վիլյառեալի» համակարգում։ Նրա նախընտրած ֆուտբոլը համապատասխանում է իմ խաղաոճին։
«Չեռնոմորեցում» գերազանց պայմաններ են, լավ մարզաբազա։ Ցանկանում եմ օգնել թիմին վերադառնալ Բարձրագույն խումբ»։

Իմ նպատակն է հրավեր ստանալ Հայաստանի հավաքականից
«Անցած ամռանը Հայաստան մեկնեցի, որպեսի ամրապնդվեմ «Ալաշկերտում» եւ հրավեր ստանամ Հայաստանի հավաքականից, սակայն ինչ որ բան չստացվեց։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երեւանյան ակումբի նախագահ Բագրատ Նավոյանին, որը չխանգարեց իմ տեղափոխությանը։ Շնորհակալ եմ նաեւ «Ալաշկերտի» բոլոր ներկայացուցիչներին։
Չեմ հուսալքվում եւ կձգտեմ մոտ ապագայում դառնալ ազգային հավաքականի մի մասնիկը։ Դա է իմ նպատակը։ Դրա համար պետք է ինձ դրսեւորեմ ակումբային մակարդակում»։
Արթուր Ավագիմյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է, թիմի կազմում մասնակցել է պատանեկան Չեմպիոնների լիգայի հանդիպումների:
«Շախտյորում» հանդես գալու տարիներին Ավագիմյանը հանդես է եկել Ուկրաինայի Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականներում:
Երկու տարի անընդմեջ ուկրաինական «Մարիուպոլի» լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված և լեգենդար Լորան Բլանի նախաձեռնությանբ ֆրանսիական «Բորդոյում» փորձաշրջան անցած հայ կիսապաշտպանի նախորդ ակումբը նախքան «Ալաշկերտը» Կիևի «Արսենալն» էր, որի կազմում նա դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ Ուկրաինայի անցած առաջնությունում:
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.