«Բարսելոնան» ձեռք բերեց «Բրագայի» 20-ամյա հարձակվողին

16:04   31 հունվարի, 2020

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ձեռք բերեց պորտուգալական «Բրագայի» 20-ամյա հարձակվող Ֆրանսիշկու Տրինկաուին, որը կատալոնական ակումբին կմիանա հուլիսի 1-ին։ Տրանսֆերի գինը 31 միլիոն եվրո է։

Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025 թվականը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Պայմանագրով նրա տրանսֆերային գինը սահմանվել է 500 միլիոն եվրո։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։