Ֆյոդոր Սմոլովը տեղափոխվեց Իսպանիայի առաջնություն

11:12   31 հունվարի, 2020

Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ Ռուսաստանի հավաքականի 29-ամյա հարձակվող Ֆյոդոր Սմոլովը կես տարվա վարձակալությամբ տեղափոխվել է «Սելտա», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Ռուսական մամուլի տվյալներով, «Սելտա» վճարել է 600 հազար եվրո։

Սմոլովի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նաատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Նրա տրանսֆերային գինը գնահատվում է 9 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Սմոլովը «Լոկոմոտիվի» հետ մասնակցել է 19 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Իսպանիայի առաջնության 21 տուրից հետո «Սելտան» 17 միավորով 18-րդ տեղում է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.