«Լիվերպուլի» հերթական հաղթանակը, «Ինտերը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, «Մանչեսթեր Սիթին»՝ եզրափակիչ

01:40   30 հունվարի, 2020

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլն» ու «Վեսթ Հեմը» հունվարի 30-ին անցկացրեցին Պրեմյեր լիգայի 18-րդ տուրի հետաձգված հանդիպումը: 

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 2:0 հաշվով հաղթանակ տարավ և 70 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը: Գոլերի հեղինակ դարձան եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը և անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը:

Անգլիայի Պրեմյեր լիգա, 18-րդ տուր

«Վեսթ Հեմ» - «Լիվերպուլ»՝ 0:2 (տեսանյութ)

Մոհամեդ Սալահ, 35 (11մ.), Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլեն, 52

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ, սակայն առաջին խաղում 1:3 հաշվով կրած պարտության պատճառով դուրս մնաց պայքարից:

Խաղի հաշիվը 35-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, որը 76-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է գալիս Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի «Աստոն Վիլայի» հետ: 

Անգլիայի լիգայի գավաթ, 1/2 եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1 (ընդհանուր՝ 3:2) (տեսանյութ)

Նեմանյա Մատիչ, 35

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Ինտերը» «Սան Սիրո» ստադիոնում ընդունեց «Ֆիորենտինային»:

«Ինտերը» Անտոնիո Կանդրևայի և Նիկոլո Բարելայի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: «Ֆիորենտինայի» միակ գոլը խփեց ուրուգվայցի պաշտպան Մարտին Կասերեսը:

Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի «Նապոլին»: Եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար կպայքարեն «Միլանն» ու «Յուվենտուսը»:

«Ինտերի» կազմում իր նորամուտը նշեց Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխված դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը:

Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Ինտեր» - «Ֆիորենտինա»՝ 2:1 (տեսանյութ)

Անտոնիո Կանդրևա, 44, Նիկոլո Բարելա, 67 - Մարտին Կասերես, 60



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։