Մխիթարյան. Ինձ համար մեծ պատիվ է իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ ընտրվելը

21:34   29 հունվարի, 2020

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում տարած հաղթանակին:

«Ինձ համար մեծ պատիվ է 9-րդ անգամ իմ երկրի լավագույն ֆուտբոլիստ ընտրվելը: Շնորհակալ եմ բոլորից, որոնք իրենց ձայնը տվել են ինձ»,- գրել է Մխիթարյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ հավաքելով 109 միավոր` Հայաստանի  լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն արժանանում է այս կոչմանը 9-րդ անգամ:

104 միավորով երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը:

61 միավորով երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Աստանա» ակումբի հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

View this post on Instagram

A post shared by Henrikh Mkhitaryan (@micki_taryan) on



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։