Իսպանիայի գավաթ. «Աթլետիկը» 11 մետրանոցներով հաղթեց «Տեներիֆեին»

02:49   29 հունվարի, 2020

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Իսպանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տեներիֆեն» «Էլիոդորո Ռոդրիգես Լոպես» ստադիոնում ընդունել էր «Աթլետիկին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2, իսկ լրացուցիչ ժամանակը՝ 3:3 հաշվով:

«Աթլետիկի» կազմից դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսը: Աչքի ընկավ նաև իսպանացի պաշտպան Յուրի Բերչիչեն: «Տեներիֆեի» կազմից գոլերի հեղինակ դարձան իսպանացի հարձակվողներ Խոսելուն և Դանիել Գոմեսը:

11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Աթլետիկի» ֆուտբոլիստները, որոնք առավելության հասան 4:2 հաշվով:

«Տեներիֆե» - «Աթլետիկ»՝ 3:3 (2:4՝ 11մ)

Խոսելու, 8, 21, Դանիել Գոմես, 105+1 - Ինյակի Ուիլյամս, 17, 54, Յուրի Բերչիչե, 118



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։