10:09 5 սեպտեմբերի, 2012Մոսկվայում կայացել է WBC վարկածով աշխարհի չեմպիոն, ուկրաինացի գերծանրքաշային բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոյի եւ Գերմանիան ներկայացնող Մանուել Չառի հայացքների մենամարտը:
Հիշեցնենք, որ Կլիչկոյի եւ Չառի միջեւ մենամարտին ներկա կլինեն բռնցքամարտի աշխարհի 11 նախկին չեմպիոններ: Մենամարտին մազապալատից կհետեւեն՝ Նիկոլայ Վալուեւը, Կոնստանտին Ցյուն, Յուրի Արբաչակովը, Արզուբեկ Նազարովը, Ռոման Կարմազինը, Օլեգ Մասկաեւը, Անատոլի Ալեքսանդրովը, Դմիտրի Պիրոգը, Դմիտրի Կիրիլովը, Սուլթան Իբրահիմովը եւ Ահմեդ Կատիեւը:
Վիտալի Կլիչկո – Մանուել Չառ մենամարտը կկայանա սեպտեմբերի 8-ին Մոսկվայի «Օլիմպիական» մարզապալատում: 40-ամյա Կլիչկոն առաջին անգամ պրոֆեսիոնալ մենամարտ կանցկացնի Ռուսաստանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.