Սարգիս Ադամյանը հավակնում է «Հոֆենհայմի» հունվարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

18:26   28 հունվարի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հավակնում է «Հոֆենհայմի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունվարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են նաև ավստրիացի կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները և գերմանացի պաշտպան Բենյամին Հյուբները:

Լավագույն ֆուտբոլիստին «Հոֆենհայմի» պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության արդյունքում կորոշեն երկրպագուները: Այժմ ստացած ձայների թվով առաջատարը Սարգիս Ադամյանն է (52 տոկոս): Քրիստոֆ Բաումգարտները ստացել է ընդհանուր ձայների 41 տոկոսը, իսկ Բենյամին Հյուբները՝ 7 տոկոսը:

Հունվարին Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» կազմում 2 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։