17:37 28 հունվարի, 2020Լոնդոնի «Տոտենհեմի» և Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը մարզական կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», տեղեկացնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Էրիկսենի տեղափոխության դիմաց «Ինտերը» կվճարի 20 միլիոն եվրո: 27-ամյա կիսապաշտպանն իտալական թիմի հետ կկնքի 4.5 տարվա պայմանագիր:
Ընթացիկ մրցաշրջանում Էրիկսենը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Դանիացի կիսապաշտպանը «Տոտենհեմում» հանդես էր գալիս 2013 թվականից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.