Անգլիայի գավաթ. 1/8 եզրափակիչի վիճակահանության արդյունքները

00:40   28 հունվարի, 2020

Հայտնի են դարձել ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի զույգերը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի «Շեֆիլդ Ուենսդեյի» հետ: «Լիվերպուլը» կմրցի «Չելսի» - «Շրուսբերի» զույգի հաղթողի, «Մանչեսթեր Յունայթեդը»՝ «Նորթհեմփթոն» -«Դերբի Քաունթի» զույգի հաղթողի հետ: «Բորնմութին» հաղթելու դեպքում «Արսենալը» 1/8 եզրափակիչում կմրցի «Պորտսմութի» հետ: «Տոտենհեմ» - «Սաութհեմփթոն» զույգի հաղթողի մրցակիցը կլինի «Նորվիչը»:

1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 2-5-ը:

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Շեֆիլդ Ուենսդեյ» - «Մանչեսթեր Սիթի»

«Չելսի» - «Շրուսբերի» / «Լիվերպուլ» 

«Լեսթեր» - «Քովենթրի» / «Բիրմինգհեմ»

«Նորթհեմփթոն» / «Դերբի Քաունթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»

«Ռեդինգ» / «Քարդիֆ Սիթի» - «Շեֆիլդ Յունայթեդ»

«Սաութհեմփթոն» / «Տոտենհեմ» - «Նորվիչ Սիթի»

«Պորտսմութ» - «Բորնմութ» / «Արսենալ»

«Վեսթ Բրոմվիչ» - «Նյուքասլ» / «Օքսֆորդ Յունայթեդ»



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։