Արթուր Աբրահամը ցավակցել է Բրայանտի ընտանիքին (ֆոտո)

19:22   27 հունվարի, 2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն արձագաքել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան լուրին։

«Հանգչիր խաղաղությամբ, Կոբի: Աշխարհը մեծ տաղանդ կորցրեց: Ցավակցում եմ Բրայանտի ընտանիքին»,- գրել է Աբրահամը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

Կոբի Բրայանտն ու Ջինան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։