Օդաչու Արա Զոբայանը կործանվելուց առաջ կարողացել է Բրայանտի ուղղաթիռը շեղել բնակելի թաղամասից

14:14   27 հունվարի, 2020

Լեգենդար բասկետբոլիստ, 41-ամյա ամերիկացի Կոբի Բրայանտի ուղղաթիռի ամերիկահայ օդաչու Արա Զոբայանը կործանվելու առաջ, վերջին պահին կարողացել է շեղել ուղղությունը Լոս Անջելեսի արվարձանի բնակելի թաղամասից, հաղորդում է ամերիկյան WFAA հեռուստաալիքը։

Բերբանքի օդային տարածքում հունվարի 26-ի առավոտյան եղել է թանձր մառախուղ, սակայն տեղանքի առանձնահատկության հետ կապված ցամաքից չեն կարողացել  հետեւել չվերթին եւ ուղղություն տալ։

600 մետր բարձրություն հավաքելուց հետո ուղղաթիռը սկսել է ընկնել եւ բախվել է մոտ 420 մետր բարձրությամբ լեռնային թեքության։ Այդ պահին ուղղաթիռի արագությունը եղել է 300 կմ/ժամ, անկման ուղղահայաց արագությունը՝ 20 մ/վայրկյան, հաղորդում է ESPN-ը։

Հիշեցնենք, որ Կոբի Բրայանտն ու նրա 13-ամյա դուստր Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ 

9 զոհերի թվում են նաեւ Բրայանտի դստեր թիմակից Ալիսա Ալտոբելին ու նրա հայրն ու մայրը, բասկետբոլային մարզիչ Քրիստինա Մաուզերը, Սառա Չեսթերն ու նրա դուստր Փեյթոն Չեսթերը։

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.