Ռոնալդու․ Բրայանտն իսկական լեգենդ էր եւ ներշնչանքի աղբյուր

04:12   27 հունվարի, 2020

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցավակցություն է հայտնել «Լոս Անջելես Լեյքերսի» եւ ԱՄՆ-ի հավաքականի նախկին բասկետբոլիստ, լեգենդար Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան կապակցությամբ։

«Ահավոր է լսել Կոբիի եւ նրա դստեր Ջիաննայի մահվան մասին հոգեցունց լուրերը։ Կոբին իսկական լեգենդ էր եւ ոգեշնչման աղբյուր շատ մարդկանց համար։ Ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին։ Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն։

Կոբի Բրայանտն ու Ջիաննան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։