Մեսի․ Մեզ լքեց իսկական հանճարը

04:02   27 հունվարի, 2020

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին արձագաքել է լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր ողբերգական մահվան լուրին։

«Խոսքեր չկան։ Սգում եմ Կոբիի ընտանիքի եւ նրա ընկերների հետ։ Ինձ համար հաճույք էին նրա հետ հանդիպումներն ու համատեղ ժամանցը։ Մեզ լքեց իսկական հանճարը»,- Ֆեյսբուքում գրել է Մեսին։

Կոբի Բրայանտն ու Ջինան զոհվել են ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Նրանցից բացի զոհվել է եւս 7 մարդ։ Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Նա NBA-ի հնգակի եւ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն էր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։