«Նապոլին» ուժեղ էր «Յուվենտուսից»

01:40   27 հունվարի, 2020

Իտալիայի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Նապոլիին»։ Թուրինցիների իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի նախկին թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։

«Նապոլիի» կազմում 63-րդ րոպեին աչքի ընկավ լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին, վերջնամասում էլ դաշտի տեերի առավելությունը կրկնապատկեց իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն։

Վերջին րոպեին հաշիվը կրճատեց «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

«Յուվենտուսը» 51 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերի» նկատմամբ։ «Նապոլին» 27 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։

Իտալիայի առաջնություն, 21-րդ տուր

«Նապոլի» - «Յուվենտուս»՝ 2։1 (տեսանյութ)

Պյոտր Զելինսկի, 63, Լորենցո Ինսինյե, 86 - Կրիշտիանու Ռոնալդու, 90



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։