#Corner. Ադամյանի գոլը «Վերդերի» դեմ խաղում, Մխիթարյանը՝ 31 տարեկան, «Պատուհան դեպի Ռուսաստան»

09:09   27 հունվարի, 2020

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 62-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Սարգիս Ադամյանը գրավեց «Վերդերի» դարպասը Բունդեսլիգայում, Տիգրան Բարսեղյանը գեղեցիկ գոլ խփեց «Աստանայում» նորամուտի խաղում, Հովհաննես Համբարձումյանն աչքի ընկավ Կիպրոսում, Բրիասկո Բալեկյանն՝ Արգենտինայում։

Մխիթարյանը դարձավ 31 տարեկան, Մանուչարյանն ու Սարկիսովը՝ 33։

Հայկ Իշխանյանը տեղափոխվեց ղազախական «Ժետիսու», Գաել Անդոնյանը՝ ֆրանսիական «Մարտիգ»։

Նոր մրցաշրջանից հայաստանցի ֆուտբոլիստներն այլեւս չեն համարվի լեգեոնական Ռուսասանում եւ ԵԱՏՄ այլ երկրներում։

Ներկայացնում ենք հայկական ակումբների ամենանշանակալի տրանսֆերներն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի օրերին։

«Ուրարտուի» նախկին խաղացող, Գանան ներկայացնող կիսապաշտպան Կվասի Սիբոն խաղացել է «Բարսելոնայի» դեմ։

Հիշեցնում ենք այն օտարերկրացի ֆուտբոլիստների մասին, որոնք Հայաստանի առաջնությունից տեղափոխվել են ավելի բարձրակարգ առաջնություններ։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդիպումներ անցկացրեց հայրենիքում՝ ստուգողական խաղերում երկու անգամ պարտության մատնելով Մոլդովայի հավաքականին (3:2, 5:1)։

Ամփոփեցինք մեր Corner Football Armenia էջում անցկացված մրցույթի արդյունքները եւ Հայաստանի հավաքականի անվանական խաղաշապիկ նվիրեցինք հաղթողին։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։