TMZ. Կոբե Բրայանտի 13-ամյա դուստրը զոհվել է հոր հետ

01:22   27 հունվարի, 2020

Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի 13-ամյա դուստր Ջինա Բրայանտը զոհվել է հոր հետ ուղղաթիռի կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն։ Հայր եւ դուստր ուղեւորվելիս են եղել բասկետբոլային մարզման Բրայանտի հիմնած բասկետբոլային ակադեմիա, որը գտնվում է Մամբայում։ Ջինան Բրայանտի չորս դուստրերից ավագն է։

Կալիֆորնիա նահանգի Կալաբասաս քաղաքի իշխանությունները հաստատել էին լեգենդար Կոբե Բրայանտի մահը ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Հաղորդագրությունը հրապարակվել է քաղաքի պաշտոնական թվիթերյան էջում։

Նշվում է, որ 41-ամյա Բրայանտին պատկանած ուղղաթիռում օդաչուից բացի եղել է չորս ուղեւոր։ 

Բրայանտը մշտապես օգտվել է ուղղաթիռից դեռ «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես գալու տարիներից։

Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։

ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի եւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.