00:05 27 հունվարի, 2020Լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտը զոհվել է մասնավոր ուղղաթիռի (Sikorsky S-76) կործանման հետեւանքով, հաղորդում է TMZ-ն, որը տեղեկության սկզբնաղբյուրն է։
Որեւէ պաշտոնական հաստատում դեռ չի հետեւել, որ բասկետբոլիստը զոհվածների թվում է։ Նշվում է, որ Բրայանտին պատկանած ուղղաթիռում օդաչուից բացի եղել է չորս ուղեւոր։ Բրայանտի կինը չի եղել ուղղաթիռում։
Բրայանտը մշտապես օգտվել է ուղղաթիռից դեռ «Լոս Անջելես Լեյքերսում» հանդես գալու տարիներից։
Բրայանտը կարիերան ավարտել էր 2016-ին։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի չեմպիոն է։ Կարիերայի ամբողջ ընթացքում՝ 1996-ից հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերսում»։
ԱՄՆ-ի հավաքականում կազմում դարձել է 2008թ․ Պեկինի եւ 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն։
#Update Downed aircraft is a helicopter. Flames extinguished. #Malibu deputies at crash site looking for survivors, 4200 blk Las Virgenes Rd #Calabasas #LASD pic.twitter.com/eixLhGhLyE
— LA County Sheriffs (@LASDHQ) January 26, 2020
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.