«Արարատը» 9։0 հաշվով հաղթեց մոնղոլական «Ուլան Բատորին»

19:04   26 հունվարի, 2020

Սոչիում մարզումային հավաք անցկացվող Երեւանի «Արարատը» ստուգողական խաղում մրցել է մոնղոլական «Ուլան Բատորի» հետ եւ պարտության է մատնել 9։0 հաշվով։

Հինգ գոլ է խփել Դավիթ Արշակյանը, դուբլ է գրանցել Իրակլի Լոգուան, մեկական անգամ էլ աչքի են ընկել Իվան Սպիչկան և Ռամազան Իսաևը:

Հիշեցնենք, որ Սոչիում երեւանյան թիմն առաջին ստուգողական խաղում 3։1 հաշվով հաղթել էր ռուսական «Մեդիկին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։