«Ֆլամենգոյի» պաշտպանը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն

16:16   25 հունվարի, 2020

Բրազիլական «Ֆլամենգոյի» իսպանացի կենտրոնական պաշտպան Պաբլո Մարին մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելուն, տեղեկացնում է UOL-ը:

26-ամյա պաշտպանն արդեն ժամանել է Լոնդոն, որտեղ բուժզննում կանցնի «Արսենալի» մարզաբազայում:

«Արսենալը» Մարիի տեղափոխության դիմաց կվճարի 10 միլիոն եվրո: Պաբլո Մարին լոնդոնյան ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում Մարին «Ֆլամենգոյի» կազմում մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։