«Բարսելոնայի» հարձակվողը կդառնա Մխիթարյանի խաղընկերը. Թիմերը համաձայնության են եկել

15:22   25 հունվարի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Կառլես Պերեսն առաջիկա ժամերի ընթացքում պայմանագիր կկնքի իտալական «Ռոմայի» հետ, տեղեկացնում է Gianlucadimarzio.com-ը:

21-ամյա Պերեսը «Ռոմա» կտեղափոխվի վարձավճարով, իսկ իտալական ակումբը հնարավորություն կունենա 13 միլիոն եվրոյի դիմաց ձեռք բերել իսպանացի հարձակվողի տրանսֆերային իրավունքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը տեղեկացրել է Պերեսին, որ «Բարսելոնայում» մնալու դեպքում նա բավարար խաղաժամանակ չի ստանալու, և խորհուրդ է տվել Պերեսին այլ ակումբ գտնել իր համար:

Ընթացիկ մրցաշրջանում Կառլես Պերեսը կատալոնական ակումբի հիմնական թիմի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։