«Ռեալի» պաշտպանը տեղափոխվեց «Գրանադա»

21:10   24 հունվարի, 2020

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Խեսուս Վալյեխոն մարզական կարիերան կշարունակի իսպանական «Գրանադայում», տեղեկացնում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա իսպանացի պաշտպանը «Գրանադայում» հանդես կգա վարձակալությամբ: Պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ:

2019-2020 թվականներին Վալյեխոն վարձակալությամբ խաղացել է անգլիական «Վուլվերհեմփթոնում», որի կազմում մասնակցել է 2 հանդիպման:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։