NBA-ի բոլոր ժամանակների խորհդանշական հնգյակը․ Ստեֆեն Կարիի վարկածը

19:09   24 հունվարի, 2020

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) քառակի չեմպիոն «Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» առաջատար Ստեֆեն Կարին ներկայացրել է լիգայի բոլոր ժամանակների խորհրդանշական հնգյակի իր տարբերակը՝ ընդգրկելով  Մեջիք Ջոնսոնին, Մայքլ Ջորդանին, Լարի Բյորդին, Շաքիլ Օ՝Նիլին եւ Թիմ Դանքանին, հաղորդում է ESPN-ը։

Ջոնսոնը «Լոս Անջելես Լեյքերսի» հետ դարձել է NBA-ի հնգակի չեմպիոն, Ջորդանը 6 անգամ է չեմպիոն դարձել «Չիկագո Բուլզի» հետ։ Բյորդը «Բոստոն Սելթիքսի» կազմում 3 անգամ է նվաճել տիտղոսը, Օ՝Նիլը քառակի չեմպիոն է՝ ներկայացնելով «Լեյքերսը», հետո «Մայամի Հիթը»։ Դանքանը «Սան Անտոնիոյի» հետ դարձել է լիգայի հնգակի չեմպիոն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.