AusOpen․ 15-ամյա Գաուֆը հաղթեց անցած տարվա չեմպիոն Օսակային, Վոզնյացկին պարտվեց եւ ավարտեց կարիերան

13:52   24 հունվարի, 2020

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում մրցաշարի անցած տարվա հաղթող, ճապոնացի Նաոմի Օսական մրցել է 15-ամյա ամերիկացի Կորի Գաուֆի հետ եւ պարտություն է կրել 1 ժամ 7 րոպեում՝  3:6, 4:6։

Կորի Գաուֆի հաջորդ մրցակիցը կլինի ամերիկացի Սոֆյա Քենինի եւ չինացի Չժան Շուայի դիմակայության հաղթողը։

Դանիացի Կարոլին Վոզնյացկին հանդիպել է Թունիսի ներկայացուցիչ Օնս Ժաբերի հետ եւ պարտվել է 5:7, 6:3, 5:7 հաշվով։

Պարտությունից հետո 29-ամյա Վոզնյացկին հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Աշխարհի նախկին առաջին ռակետը WTA շարքի մրացաշարերում նվաճել է 30 տիտղոս մենախաղում։ Վոզնյացկին 2018թ․ Ավստրալիայի բաց առաջնության հաղթողն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։