Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը 90 օրով հրաժարվել է լիազորություններից

16:28   23 հունվարի, 2020

Հունգարացի Տամաշ Այանը 90 օրով ինքնակամ դադարեցրել է լիազորությունները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքների պատճառով։

Միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի ունեցած արտահերթ նիստում ժամանակավոր նախագահ է նշանակել ԱՄՆ-ի ծանրամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչ, միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ուրսուլա Պապանդրեային։ Ստեղծվել է հնարավոր կոռուպցիոն սխեմաների հետաքննության հանձնախումբ, հայտնում է կազմակերպության կայքը։

Նման զարգացումների պատճառը եղել է գերմանական ARD հեռուստաալիքի պատրաստած ֆիլմը, որում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ու Տամաշ Այանը մեղադրվել են «կոռուպցիայի մշակույթ» ստեղծելու եւ դոպինգի քողարկման մեջ։ Փաստեր են ներկայացվել, որ միջազգային ֆեդերացիան Միջազգային օլիմպիական կոմիտեից ստացած մոտ 5 միլիոն դոլարը փոխանցել է բացառապես Այանի վերահսկողության տակ գտնվող բանկային հաշիվների Շվեյցարիայում։

Ֆեդերացիան հետաքննության մասին զեկույցը կներկայացնի մարտի 11-13-ին Բուխարեստում։

Տամաշ Այանը 1975-2000 թվականներին եղել է միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, 2000 թվականից նախագահն է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։