«Ռեալը» հաղթահարեց «Ունիոնիստասի» արգելքը, ՊՍԺ-ն դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

01:51   23 հունվարի, 2020

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում ուժերը չափեց «Ունիոնիստասի» հետ: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 3:1 հաշվով հաղթանակ տարավ՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ:

Արքայական ակումբի կազմից 18-րդ րոպեին աչքի ընկավ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: 57-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Ալվարո Ռոմերոն փոխարինման դուրս գալուց 2 րոպե անց խփեց «Ունիոնիստասի» պատասխան գոլը, իսկ 62-րդ րոպեին տանտերերի կազմից ինքնագոլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Խուան Գոնգորան: Հանդիպման ավելացված ժամանակի երկրորդ րոպեին «Ռեալի» երրորդ գոլը Կազեմիրոյի փոխանցումից հետո խփեց իսպանացի հարձակվող Բրահիմ Դիասը:

«Ռեալն» Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում իր մրցակցի անունը կիմանա հունվարի 24-ին:

Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Ռեյմսին»:

Փարիզյան թիմի կազմից 9-րդ րոպեին բրազիլական կոմբինացիայի արդյունքում Նեյմարի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարկինյոսը: 31-րդ րոպեին «Ռեյմսի» Կոտ դ՛Իվուարը ներկայացնող պաշտպան Գիլեյն Կոնանը դարձավ ինքնագոլի հեղինակ: 77-րդ րոպեին ՊՍԺ-ի երրորդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած ֆրանսիացի պաշտպան Նյանզու Կուասին:

Ֆրանսիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի «Լիոնի» հետ:

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Ունիոնիստաս» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:3 (տեսանյութ)

Ալվարո Ռոմերո, 57 - Գարեթ Բեյլ, 18, Խուան Գոնգորա, 62 (ինքնագոլ), Բրահիմ Դիաս, 90+2

Ֆրանսիայի Լիգայի գավաթ, 1/2 եզրափակիչ

«Ռեյմս» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)

Մարկինյոս, 9, Գիսլեյն Կոնան, 31 (ինքնագոլ), Նյանզու Կուասի, 77



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։