Միխայել Շումախերի նոր լուսանկարները փորձում են վաճառել 1 միլիոն ֆունտ ստերլինգով

11:14   23 հունվարի, 2020

Անհայտ մարդիկ փորձում են 1 միլիոն ֆունտ ստերլինգով վաճառել Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն, գերմանացի Միխայել Շումախերի նոր լուսանկարները։ Այդ մասին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել լեգենդար ավտոարշավորդի կինը՝ Կորինա Շումախերը, հաղորդում է Mirror-ը։

Ենթադրվում է, որ լուսանկարներն արվել են Ժնեւում գտնվող տանը, որտեղ Միխայել Շումախերն անցնում է վերականգնողական բուժումներ։ 51-ամյա ավտոարշավորդի առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

2013 թվականի դեկտեմբերի 29-ին Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկել էր եւ ստացել գլխուղեղի ծանր վնասվածք:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ավտոարշավորդն արդեն անկողնային վիճակում չէ եւ չի ստանում արհեստական շնչառություն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.