«Բարսելոնան» մեծ դժվարությամբ հաղթեց երրորդ դիվիզիոնի թիմին և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

23:54   22 հունվարի, 2020

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվեց Իսպանիայի առաջնության երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Իբիցային»: Կիկե Սետիենի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Խաղի հաշիվն 9-րդ րոպեին բացեց «Իբիցայի» իսպանացի կիսապաշտպան Պեպ Կաբալյեն: 72-րդ րոպեին «Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի փոխանցումից հետո խփեց պատասխան գոլը: Հանդիպման ավելացված ժամանակի 5-րդ րոպեին Գրիզմանը դուբլ ձևակերպեց և «Բարսելոնայի» համար ապահովեց տեղը մրցաշարի 1/8 եզրափակիչում:

Հանդիպման ընթացքում «Բարսելոնան» 79:21 տոկոսային հարաբերակցությամբ վերահսկել է գնդակը: Իսպանիայի չեմպիոնն «Իբիցայի» դարպասին կատարել է 3, իսկ սեփական դարպասին ընդունել 2 հարված:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Իբիցա» - «Բարսելոնա»՝ 1:2

Պեպ Կաբալյե, 9 - Անտուան Գրիզման, 72, 90+5



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։