Կոուտինյոն կվերադառնա «Բարսելոնա»

20:14   22 հունվարի, 2020

Մյունխենի «Բավարիայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա կատալոնական «Բարսելոնա», տեղեկացնում է Bild-ը:

«Բավարիայի» ղեկավարությունը դժգոհ է 27-ամյա կիսապաշտպանի մրցելույթներից և չի պատրաստվում պայմանագրով սահմանված 120 միլիոն եվրոյով ձեռք բերել Կոուտինյոյի տրանսֆերային իրավունքը:

Հիշեցնենք, որ Կոուտինյոն վարձակալությամբ «Բավարիա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆիլիպե Կոուտինյոյին ցանկանում է «Բարսելոնա» վերադարձնել Իսպանիայի չեմպիոնի նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։