IWF․ Սիմոն Մարտիրոսյանը՝ տարվա լավագույն ծանրորդի կոչման հավակնորդ

17:10   22 հունվարի, 2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան սկսել է 2019թ․ աշխարհի լավագույն ծանրորդի կոչման քվեարկությունը։ Հավակնորդների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատարներից 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը։  Միջազգային ֆեդերացիայի կայքում անցկացվող քվեարկությունը կտեւի մինչեւ փետրվարի 10-ը։

Հիշեցնենք, որ օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը փայլեց նաեւ 2019 թվականին՝ երկրորդ անգամ Հայաստանին պարգեւելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Սեպտեմբերի 26-ին Թաիլանդի Պատայա քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը իր մարզական կարիերայում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Սիմոնը բարձրացրեց 429 կգ եւ հռչակվեց աշխարհի կրկնակի չեմպիոն։ 22-ամյա ծանրորդը սահմանեց նաեւ աշխարհի ռեկորդ՝ պոկում վարժությունում բարձրացնելով 199 կգ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։