14:14 22 հունվարի, 2020«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Ամերիկացի մարզուհին մրցեց Սլովենիայի ներկայացուցիչ Տամարա Զիդանշեկի հետ եւ հաղթանակ տարավ 1 ժամ 18 րոպեում՝ 6։2, 6։3։ Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի չինացի Վան Ցյանը։
Australian Open-ի անցած տարվա հաղթող, ճապոնացի Նաոմի Օսական երկրորդ շրջանում 6։2, 6։4 հաշվով պարտության մատնեց չինացի Չժեն Սայսային։ Օսակայի հաջորդ շրջանում կխաղա 15-ամյա ամերիկացի Կորի Գաուֆի հետ։
Աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի Էշլի Բարթին նույնպես դուրս եկավ երրորդ շրջան՝ 6։1, 6։4 հաշվով հաղթեց սլովենացի Պոլոնա Հերցոգին 1 ժամ 6 րոպեում։ Էշլի Բարթին հաջորդ շրջանում կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.