«Չելսին» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին (տեսանյութ)

01:59   22 հունվարի, 2020

Պրեմյեր լիգայի 24-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում մրցեց «Արսենալի» հետ: Լոնդոնյան դերբիում թիմերը չորոշեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

Հանդիպման 26-րդ րոպեին «Արսենալի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները և հեռացվեց խաղադաշտից: 28-րդ րոպեին «Չելսիի» ծագումով բրազիլացի կիսապաշտպան Ժորժինյոն 11 մետրանոցից բացեց խաղի հաշիվը: 63-րդ րոպեին «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Մարտինելին խփեց պատասխան գոլը: 84-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Չելսիին» կրկին առաջ մղեց իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետան, սակայն 3 րոպե անց՝ 87-րդ րոպեին, «Արսենալի» իսպանացի պաշտպան Էկտոր Բելերինը հավասարեցրեց հաշիվը:

Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Չելսին» այժմ չորրորդն է՝ 40 միավորով: «Արսենալն» ունի 30 միավոր և 10-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Չելսի» - «Արսենալ»՝ 2:2

Ժորժինյո, 28 (11մ.), Սեզար Ասպիլիկուետա, 84 - Գաբրիել Մարտինելի, 63, Էկտոր Բելերին, 87



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։