«Մանչեսթեր Սիթին» հաղթեց, «Էվերտոնը» վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

01:26   22 հունվարի, 2020

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» արտագնա հանդիպում անցկացրեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

«Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը խաղի 73-րդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի փոխանցումից հետո խփեց արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:

Միաժամանակ ընթացող խաղում Կառլո Անչելոտիի գլխավորած «Էվերտոնը» չկարողացավ հաղթանակ տանել «Նյուքասլի» նկատմամբ:

«Էվերտոնի» կազմից աչքի ընկան իտալացի հարձակվող Մոյզե Քինը և անգլիացի հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը: Հանդիպման ավելացված ժամանակի չորրորդ և վեցերորդ րոպեներին գոլերի հեղինակ դարձավ «Նյուքասլի» ֆրանսիացի պաշտպան Ֆլորիոն Լեժենը և 1 միավոր պարգևեց իր թիմին:

Անգլիայի առաջնություն, 24-րդ տուր

«Շեֆիլդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 73

«Էվերտոն» - «Նյուքասլ»՝ 2:2

Մոյզե Քին, 30, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, 54 - Ֆլորիոն Լեժեն, 90+4, 90+6



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։