Սետիեն. Ցանկանում եմ, որ Վիդալը մնա «Բարսելոնայում»

00:35   22 հունվարի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի «Իբիցայի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է թիմի չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Վիդալի խաղն ինձ գոհացնում է: Նա հրաշալի ֆուտբոլիստ է, որը կարողանում է կատարել իր առաջ դրված ցանկացած խնդիր:

Ցանկանում եմ, որ Վիդալը դեռ երկար մնա «Բարսելոնայում» և օգնի մեզ հաջողությունների հասնել»,- Սետիենի խոսքը փոխանցում է Իսպանիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Արտուրո Վիդալը հայտարարել էր, որ դժգոհ է «Բարսելոնայում» իր ստացած խաղաժամանակից և մտածում է թիմից հեռանալու մասին:

32-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված էր Միլանի «Ինտերը»:

Ընթացիկ մրցաշրջանում Վիդալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։