Լոնդոնում կրակել են Ռուսաստանի պարալիմպիկ թիմի ավտոբուսի վրա

20:46   4 սեպտեմբերի, 2012

Լոնդոնում կրակել են 14-րդ Պարալիմպիկ խաղերի մասնակից անվասայլակներով վոլեյբոլի Ռուսաստանի հավաքականի ավտոբուսի վրա, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Պատվիրակության ղեկավար Լյուդմիլա Սեմենկինան հայտնել է, որը կրակոցը կատարվել է Մարոկկոյի հետ հանդիպումից առաջ։ Ավտոբուսի պատուհանի ապակու վրա մնացել է հրազենի կրակոցի անցք։ Միջադեպի մասին տեղեկացվել է ոստիկանությանը։

Տուժածներ չկան։ Այլ մանրամասներ հայտնի չեն։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.