Կիլիան Մբապե․ Իմ կուռքը եղել է Զիդանը

11:49   21 հունվարի, 2020

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ով է իրեն ոգեշնչել զբաղվել ֆուտբոլով։

«Մանկությանս տարիներին կուռքս եղել է Զինեդին Զիդանը։ Եթե դու երեխա ես եւ ֆրանսիացի, ապա քո կուռքը Զիդանն է։ Նրանից հետո եղել է Կրիշտիանու Ռոնալդուին, որին դիմակայելու հնարավորություն ունեցել եմ։ Բրազիլացիներն իրենց խաղաոճի շնորհիվ եւս ոգեշնչել են ինձ։

Ես ցանկանում եմ իմ հետքը թողնել ֆուտբոլի պատմության մեջ։ Ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում, Եվրո-2020-ում եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերում»,- Մբապեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Ավելի վաղ Զիդանը պատմել էր, որ Կիլիան Մբապեն միշտ երազել է խաղալ «Ռեալում»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։