«Ռեալը» 30 միլիոն եվրոյով ձեռք բերեց «Ֆլամենգոյի» 18-ամյա կիսապաշտպանին

20:14   20 հունվարի, 2020

Բրազիլական «Ֆլամենգոյի» 18-ամյա կիսապաշտպան Ժեզուս Ռեյնիերը մարզական կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:

Ռեյնիերի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիս:

Ըստ իսպանական մարզական պարբերականների՝ «Ռեալը» Ռեյնիերի տեղափոխության դիմաց վճարել է շուրջ 30 միլիոն եվրո:

Բրազիլիայի ընթացիկ առաջնությունում Ռեյնիերը «Ֆլամենգոյի» կազմում 15 խաղում դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։