Տեղի է ունեցել ՀՖՖ նորընտիր գործկոմի առաջին նիստը. Ընտրվել է ՀՖՖ նոր գլխավոր քարտուղար

19:38   20 հունվարի, 2020

ՀՖՖ գրասենյակում հունվարի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտենի նոր կազմի առաջին նիստը, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Գործկոմի նիստի օրակարգում քննարկվել է 4 հարց.

1. Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հաշվետվություն-զեկույց

2. ՀՖՖ մշտական կոմիտեների կազմերի քննարկում և հաստատում

3. ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների ակումբների ղեկավարների՝ ՀՖՖ նախագահին կից ժամանակավոր կոմիտեների ստեղծման հարցի քննարկում

4. ՀՖՖ Գլխավոր քարտուղարի թեկնածության հաստատում

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը ներկայացրեց հաշվետվություն ազգային հավաքականում իր կատարած աշխատանքի վերաբերյալ: Կայացավ քննարկում, ՀՖՖ Գործկոմի անդամները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Աբրահամ Խաշմանյանին: Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն, ՀՖՖ Գործկոմը որոշեց հաշվետվությանն անդրադառնալ և դրան տալ ամբողջական գնահատական ՀՖՖ Գործադիր կոմիտեի հաջորդ նիստի ընթացքում:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն քննարկեց և քվեարկությամբ հաստատեց ՀՖՖ մշտական կոմիտեների նոր կազմերը։

ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվեց ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե՝ Բարձրագույն և Առաջին խմբերի ղեկավարների մասնակցությամբ:

Օրակարգի վերջին կետով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով հաստատվեց ՀՖՖ նոր Գլխավոր քարտուղարի թեկնածությունը: ՀՖՖ Գործադիր կոմիտեն միաձայն քվեարկեց Արթուր Ազարյանի՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման օգտին:

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։