AusOpen․ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ երկրորդ շրջան

17:38   20 հունվարի, 2020

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթանակով մեկնարկեց այս մրցաշարի տիտղոսը պաշտպանող սերբ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդ ռակետը մրցեց գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ եւ հաղթանակ տարավ 2 ժամ 17 րոպեում՝ 7:6 (7:5), 6:2, 2:6, 6:1։

Երկրորդ շրջանում Նովակ Ջոկովիչը կմրցի ճապոնացի Տացումա Իտոյի եւ հնդիկ Պրաջնեշ Գունեսվարանի դիմակայության հաղթողի հետ։

Մրցաշարը կավարտվի փետրվարի 2-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։