13:52 20 հունվարի, 2020Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով է մեկնարկել թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում։ Աշխարհի երրորդ ռակետը մրցել է ամերիկացի Սթիվ Ջոնսոնի հետ եւ առավելության է հասել 6:3, 6:2, 6:2 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ 27 րոպե։ Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Կենտեն Ալիսի եւ սերբ Ֆիլիպ Կրաինովիչի դիմակայության հաղթողը։
Կանանց մենախաղում աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը առաջին շրջանում 6։0, 6։3 հաշվով պարտության է մատնել ռուսաստանցի Անաստասիա Պոտապովային։ Հաջորդ շրջանում Սերենա Ուիլյամսը կմրցի սլովենացի Տամարա Զիդանշեկի հետ։
39-ամյա Վինուս Ուիլյամսը մրցել է 15-ամյա Կորի Գաուֆի հետ։ Ամերիկացիների պայքարում 1 ժամ 38 րոպեում հաղթել է Գաուֆը՝ 7։6 (7։5), 6։3 ։
Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 43 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.