Կիկե Սետիենի նորամուտը «Բարսելոնայում» հաղթական էր (տեսանյութ)

01:51   20 հունվարի, 2020

Իսպանիայի առաջնությունում առաջին հանդիպումը նորանշանակ իսպանացի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի գլխավորությամբ անցկացրեց չեմպիոն «Բարսելոնան», որն ընդունեց «Գրանադային»։

Սետիենի նորամուտը կատալոնական ակումբում հաղթական էր։ Չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալի փոխանցումից հետո 76-րդ րոպեին աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Հյուրերը վերջնամասն անցկացրին 10 ֆուտբոլիստներով։

«Բարսելոնան» 43 միավորով հավասարվեց Մադրիդի «Ռեալին» եւ գոլերի տարբերությամբ առաջին տեղում է։ «Գրանադան» ունի 27 միավոր եւ 10-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Բարսելոնա» - «Գրանադա»՝ 1։0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 76

Հեռացում՝ Խերման Սանչես («Գրանադա»), 69, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։